«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրերում կներկայացվեն համաշխարհային հնչողություն ստացած մրցանակակիր ֆիլմեր, մասնավորապես՝ Կաննից, Բեռլինից և Վենետիկից: Ընդհանուր առմամբ կցուցադրվի մոտ 200 ֆիլմ:
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի մեկնարկը կազդարարվի Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան)` Կաննի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված «Խենթ պատմություն» (Ֆրանսիա, 2015) ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնը կեզրափակվի Համո Բեկնազարյանի «Նամուս» (1925) ֆիլմով՝ նվիրված առաջին հայկական կինոնկարի իննսունամյակին: